Միջազգային

Բահրեյնում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

1 րոպեի ընթերցում

Բահրեյնում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնի Թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ վարակակիրը Բահրեյն է ժամանել արտերկրից: Նրան անմիջապես մեկուսացրել են:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ձեռնարկում են բոլոր քայլերը բնակչությանը օմիկրոն շտամից պաշտպանելու նպատակով:

Դեռևս նոյեմբերի 26-ից իշխանություններն օմիկրոն շտամի պատճառով կասեցրել են Հարավային Աֆրիկայի վեց երկրներից, այդ թվում և Հարավաֆրիկյան Հանրապետությունից մուտքն իրենց երկիր:

1.7 մլն բնակչություն ունեցող երկրում կա կորոնավիրուսի 311 ակտիվ դեպք: Հիվանդությունից առողջացել է 276 հազար 292 մարդ, 1394 մարդ մահացել է:

Բահրեյնում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերն ամենաբարձրերից են աշխարհում: Վերջին տվյալներով՝ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 192 հազար 110 մարդ, երկու դեղաչափ՝ 1 մլն 164 հազար 880 մարդ, իսկ բուստերային դեղաչափ՝ 674 հազար 56 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում