Միջազգային

Սան Մարինոյում որպես խթանիչ դեղաչափ կիրառվելու է «Սպուտնիկ Լայթը»

1 րոպեի ընթերցում

Սան Մարինոյում որպես խթանիչ դեղաչափ կիրառվելու է «Սպուտնիկ Լայթը»

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Մարինոյում դեկտեմբերի 22-ից կսկսեն մարդկանց պատվաստել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով՝ որպես խթանիչ դեղաչափ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության սոցիալական ապահովության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանկո Կավալլին։

«Դեկտեմբերի 22-ին Սան Մարինոյում «Սպուտնիկ Լայթ»-ով՝ որպես խթանիչ դեղաչափ, կկատարվեն պատվաստումներ, գրեթե 300 մարդ արդեն գրանցվել է», - ասել է նա:

Ավելի վաղ ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտնել էր, որ Սան Մարինոյի իշխանությունները գրանցել են «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը։ Պատվաստանյութի առաջին 4000 չափաբաժինը հանրապետություն էր ժամանել նոյեմբերի վերջին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում