Միջազգային

Մեքսիկայի հարավում ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով 53 մարդ է զոհել

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայի հարավում ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով 53 մարդ է զոհել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի հարավում բեռնատարի հետ պատահած ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհերի թիվը, որը միգրանտներ Էր տեղափոխում, գերազանցել Է 50-ը: Այդ մասին ասված Է հանրապետության Գլխավոր դատախազության՝ հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 49 զոհվածների եւ գրեթե 60 տուժածների մասին:

«Ներկայումս հայտնի Է 53 մարդու մահվան մասին, եւս երեքը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշված Է փաստաթղթում:

Կցանքով բեռնատարը, որի մեջ գտնվում Էին Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից գաղթածներ, բախվել Է հենապատին եւ շրջվել Չյապա դե Կորսոյի շրջանում՝ Չյապասի հարավային նահանգի վարչական կենտրոն Տուստլա Գուտիերես քաղաքից ոչ հեռու:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցավակցություն Է հայտնել զոհված օտարերկրացիների հարազատներին եւ մերձավորներին եւ կարգադրել Է ամբողջ անհրաժեշտ օգնությունը ցույց տալ տուժածներին:

Դրա համար տարածաշրջան Է ուղարկվել աշխատանքային խումբ՝ քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգայն համակարգող Լաուրա Վելասկեսի գլխավորությամբ: Նախնական տվյալներով՝ Հունդուրասից եւ Գվատեմալայից ժամանած միգրանտները պատրաստվում Էին հասնելու մինչեւ ԱՄՆ-ի հետ սահման: Չյապասի նահանգապետ Ռուտիլիո Էսկանդոնը հայտնել Է, որ իշխանությունները ողբերգության հանգամանքների մանրազնին հետաքննություն կանցկացնեն: Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին հայտարարարել Է զոհվածների մարմինները հայրենիք վերադարձնելու գործում օգնելու պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում