Քաղաքականություն

Ձեր քաղաքական ուժի առաքելությունը ՀՀ-ում օտար քաղաքական նարատիվ զարգացնելն է․վարչապետը՝ Ղազինյանին

2 րոպեի ընթերցում

Ձեր քաղաքական ուժի առաքելությունը ՀՀ-ում օտար քաղաքական նարատիվ զարգացնելն է․վարչապետը՝ Ղազինյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունում կան ազդեցության ցանցեր, որոնց նպատակը օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարությանը ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, համաձայն որի՝ եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը կարգավորել և պատերազմի սպառնալիք լինի, պատրա՞ստ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել պաշտոնից՝ հետաձգելու կամ թույլ չտալու համար պատերազմը։

«Ուզում եմ իմանալ, թե դուք ո՞վ եք և ու՞մ եք ներկայացնում այս դահլիճում, երբ որ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ։ Դուք այսօր, այս հարցի մեջ ներկայացնում եք Ադրբեջանի Հանրապետությունը և ես չեմ վախենա դա ասել։ Դա ինձ համար հստակ է և ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ ,այո, Հայաստանի Հանրապետությունում կան ազդեցության ցանցեր և ես հենց հիմա, մենք բոլորս տեսանք այդպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը։ Ես սրանում չեմ կասկածում։ Դուք Ազգային ժողովի դահլիճում Ադրբեջանի նարատիվը տարածողն եք։ Ես սա ուզում եմ շատ հստակ արձանագրենք։ Ես զարմացած չեմ, որովհետև այն գլխից գիտեի, որ ոչ միայն ձեր, այլ ձեր քաղաքական ուժի առաքելությունը Հայաստանում օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը խորհուրդ տվեց Ղազինյանին դատի տալ իրեն, որպեսզի ինքն առիթ ունենա իր ասածը ապացուցելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում