Human Rights Watch-ը դատապարտել է Ադրբեջանում մարդու և խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի ոտնահարումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ լկտի քամահրանք են դրսևորել խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու մարդու իրավունքի նկատմամբ և բռնություն են կիրառել՝ ճնշելու այլախոհությունը: Իշխանությունները պետք է անհապաղ, անաչառ և մանրամասն հետաքննություն իրականացնեն իրավապահների վարքագծի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն խախտումների համար պատասխանատուներին»,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան:

Ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուն, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ժամանակ, հայտնել է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրեն՝ պահանջելով տեսախցիկի առջև հայտարարել, թե կդադարի քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը:

«Յաղուբլուի հանդեպ դաժան վերաբերմունքը հարձակում է ինչպես անձի, այնպես էլ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի վրա: Հաշվի առնելով Ադրբեջանի վատ հեղինակությունը ոստիկանության կողմից իրականացվող խախտումների դեմ պայքարում, իշխանությունները պետք է ապահովեն արդյունավետ, անկողմնակալ հետաքննություն»,- հայտարարել է Գոգիան:

Հայերեն العربية English Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս