Տարածաշրջանային

Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում

1 րոպեի ընթերցում

Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Աշխատում ենք անել մեզնից հասանելիքը՝ երկու երկրի միջև լարվածության թուլացման նպատակով»,- ասել է Քալընը:

Նա նշել է, որ Թուրքիան առաջնահերթ ցանկանում է, որ երկու երկրները խնդիրը լուծեն իրար միջև: «Սակայն եթե դա անհնարին լինի, Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ՝ կողմերին երկխոսության համար հարթակ տրամադրելով»,- ասել է նախագահի խոսնակը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է միայն կողմերի դրական արձագանքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում