Twitter-ի նոր գլխավոր տնօրենը հայտնել է ընկերության վերակազմակերպման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Twitter-ի գլխավոր տնօրեն Փարագ Ագրավալը, ով այս պաշտոնում փոխարինել է Ջեկ Դորսիին, հայտարարել է ընկերության վերակազմակերպման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով Ագրավալի նամակին, որն ուղարկվել է Twitter-ի աշխատակիցներին: Ագրավալը հայտնել է, որ քայլն ուղղված է ընկերության գործունեության կարգավորմանը:

The Washington Post-ի տվյալներով՝ արտադրանքի նախագծման, դիզայնի ու մշակման համար պատասխանատու բաժինների աշխատակիցներն այսուհետ վերաբաշխվելու են երեք նոր ուղղություններով՝ սպառողական, եկամուտ և տեխնոլոգիաներ՝ կախված նրանից, թե նախկինում որ ոլորտում են մասնագիտացել: Բացի այդ, փոփոխությունների շրջանակում մինչև տարեվերջ ընկերությունը կլքեն գլխավոր ինժեներ Մայքլ Մոնտանոն ու գլխավոր դիզայներ Դենթլի Դևիսը:

Փարագ Ագրավալը բացատրել է ընկերության վերակազմակերպման իր որոշումը աշխատակիցների շրջանում պատասխանատվության մակարդակի բարձրացման ու խնդիրներն ավելի արագ լուծելու անհրաժեշտությամբ:

Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին նոյեմբերի 29-ին հայտնել էր, որ դադարեցնում է ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունների կատարումը: Տնօրենների խորհրդի անդամները միաձայն հաստատել էին այդ պաշտոնում տեխնիկական տնօրեն Փարագ Ագրավալի նշանակումը: Դորսին կպահի անդամակցությունը տնօրենների խորհրդում առնվազն մինչև 2022 թվականի մայիս՝ բաժնետերերի հաջորդ հանդիպում, ինչից հետո կլքի ընկերությունը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում