Միջազգային

Պուտինի եւ Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով

1 րոպեի ընթերցում

Պուտինի եւ Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսակոնֆերանսի ձեւաչափով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի՝ առաջիկա բանակցությունների ստույգ ժամկետը նախկինի պես համաձայնեցված չԷ, աշխատանքը շարունակվում Է: Դեկտեմբերի 3-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստույգ ժամկետը նախկինի պես համաձայնեցված չԷ, նախկինի պես աշխատանք Է տարվում,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:- Խոսքը վերաբերում Է տեսակոնֆերանսին»: Պեսկովը հավելել Է, որ առայժմ չկա նաեւ ստույգ ըմբնում բանակցություններին երկու երկրների պատվիրակությունների հնարավոր մասնակցության առիթով:

Ավելի վաղ ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Է, որ Մոսկվան հույս ունի, որ Պուտինը եւ Բայդենը մոտ օրերս զրույց կանցկացնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում