Հասարակական

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս:

«Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը:

Կառավարության նիստի ժամանակՀՀվարչապետՆիկոլՓաշինյանըգլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում