ԱՄՆ-ում գրանցվել Է օմիկրոնով վարակման առաջին դեպքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել Է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել Է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:

Վարակված անձը, որը լիովին պատվաստած Է եղել, միայն վերջերս Է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել Է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչին: «Ախտահարվածը գտնվում Է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ Է, որ հիվանդը թեթեւ ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում Է»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել Է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում Է պատվաստման եւ պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:

Նա ճշտել Է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝ «բուստարային չափաբաժինը պետք Է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին