ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առանցքային խնդիր է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև վստահ է, որ այն նորացման անհրաժեշտության ունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ըստ «ՏԱՍՍ»-ի, Լատվիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Բայդենի համար առաջնահերթություն է դաշնակիցների հետ փոխգործակցության ակտիվացումը ՝ սկսած ՆԱՏՕ-ից։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է ՆԱՏՕ-ի ամբողջական արդիականացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռազմավարական հայեցակարգը, որի շուրջ մենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք վերջին գագաթնաժողովում, այժմ ամբողջությամբ իրագործվի»,- նշել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը։

«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք շատ աշխատանք ունենք անելու բոլոր հարցերի շուրջ՝ սկսած սպառազինությունների վերահսկողությունից, զինաթափումից և չտարածումից մինչև մարտահրավերները Արևմտյան Բալկաններում և, իհարկե, Ռուսաստանի տագնապալի գործողությունները Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև այն, ինչ մենք տեսանք Բելառուսում, և միգրանտների օգտագործումը որպես քաղաքական զենք»,- ընդգծել է Բլինկենը՝ խոսելով Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ընդգծել է, որ Մոսկվան արձանագրում է արևմտյան երկրներից եկող ինֆորմացիոն արշավը՝ Ռուսաստանը իբրև Ուկրաինայում հակամարտության կարգավորման պրոցեսին սպառնալիք ներկայացնելու նպատակով։ Նա չի բացառել, որ այդ գործունեությունը միտված է Կիևի հավանական ագրեսիվ մտադրությունները քողարկելուն։ Բացի այդ, Պեսկովը նշել է, որ շատ սխալ է ՌԴ տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժը ասոցացնել ագրեսիայի հետ։

Հայերեն Русский

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները