Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կառավարության ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում