Միջազգային

COVID-19. Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում երկրում «օմիկրոն»-ի առկայությունը

1 րոպեի ընթերցում

COVID-19. Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում երկրում «օմիկրոն»-ի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հաստատում երկրում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի առկայությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության պաշտոնական ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Եգիպտոս եկած բոլոր քաղաքացիները հանձնել են համապատասխան թեստ, որոնց պատասխանները բացասական են եղել:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Կահիրեի օդանավակայանի աղբյուրը հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած քաղաքացու՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին:

Կորոնավիրուսի նոր շատմի ի հայտ գալու կապակցությամբ, Եգիպտոսի իշխանությունները բոլոր օդանավակայաններում ու սահմանային անցման կետերում ուժեղացրել են վերահսկողությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում