Միջազգային

Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ավելի հզոր բուստերային պատվաստանյութի վրա, որն ավելի լավ կպաշտպանի օրգանիզմը կորոնավիրուսի SARS-CoV-2-ի նոր մուտացիաներից, ինչպիսինն է վերջերս հայտնաբերված «օմիկրոն» շտամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նվում է նաև, որ ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է արդեն մշակված նոր բուստերային դեղաչափերի փորձարկումներն իրականացնել:

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային երկրներում, մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում