Ձևավորված են Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,26 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձևավորված են Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները, հայտնի են նաև հանձնաժողովների կազմերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Շիրակի մարզում այդ օրը կգործի ընդհանուր հաշվով 117 ընտրատեղամաս. Արթիկում՝ 34, Աշոցքում՝ 26, Ամասիայում՝ 19, Ախուրյանում՝ 38։

Մարզում վարչատարածքային բաժանումների պատճառով բնակավայրի կարգավիճակ են ստացել նաև այն գյուղերը, որոնք լքված են ու բնակիչներ չունեն հատկապես շատ են նմանատիպ բնակավայրերը Ամասիայում ու Ախուրյանում: Այդ բնակավայրերում տեղամասեր չեն ձևավորվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 30 ՏԸՀ նախագահ Արթուր Խաչատրյանը՝ Ամասիայում կան նմանատիպ բնակավայրեր, որոնք ունեն միայն անվանում, բայց չունեն բնակիչներ:

«Ամասիա խոշորացվող համայնքն ընդգրկելու է 26 բնակավայր, բայց ունենալու է 19 տեղամասային կենտրոններ։ 7 գյուղերում բնակիչներ չկան, բնականաբար, տեղամասային կենտրոններ այստեղ չեն բացվի»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել