Կորոնավիրուսով վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է պատվաստված. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1 269-ն է կամ վարակվածների շրջանում 3.6 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսինքն` վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդանոցային բուժում ստացող 3 124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված»,- հավելեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով`բազմաթիվ դեպքեր կան, որ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ, երիտասարդ են, բայց, ցավոք՝ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը:

Նախարարի խոսքով` պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով