Միջազգային

Շվեդիայի վարչապետը ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի վարչապետը ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Radio Sweden-ը:

«Շվեդիայի նորընտիր վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ խորհրդարանական քվեարկության արդյունքում ընտրվել էր վարչապետի պաշտոնում»,- հայտնել է ռադիոկայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում