Միջազգային

Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների նավ է խորտակվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների նավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել՝ առնվազն 27 մարդու մահվան պատճառ դառնալով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեկնել է դեպքի վայր:

Նշվում է, որ փախստականները մտադիր են եղել հասնել Մեծ Բրիտանիա:

Վերջին շրջանում փախստականների տարբեր խմբեր փորձում են հատել Լա Մանշ նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանք ակնկալում են օգտվել գործող սոցիալական ծրագրից, որը նրանց թույլ կտա ստանալ փախստականի կարգավիճակ ու ֆինանսական նպաստ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում