Հասարակական

Պետք է հասկանանք՝ քարտեզի վրա անկլավները նկարած են, թե իրավական հիմք ունեն. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դիտարկել է՝ արդյոք անկլավները քարտեզի վրա ուղղակի «նկարված» են, թե իրավական հիմք ունեն, սակայն առայժմ խաղաքարտեր չի բացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցային սեղանին դրված է անկլավների վերադարձի, փոխանակման հարցը, արդյոք ՀՀ-ն դրանց պահպանման հարցում ինչ-որ բան պետք է զիջի:

« Այն, որ Ադրբեջանը հետապնդում է և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ: Բայց մեր դիրքորոշումը հետևյալն է՝ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու «կոլխոզների» որոշում, թե մի «կոլխոզը» այդ մի տարածքից նվիրում է «եղբայրական Ադրբեջանին»: Դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի. մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ բոլոր հարցերը հենց դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն:

Վարչապետը կարևորեց հասկանալը, թե ինչ հարց է դա, որտեղից են ծագել այդ անկլավները: «Մենք գիտենք՝ այդ պնդումն իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Մենք գիտենք նաև, թե Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում ընդունված է, կան դեպքեր, երբ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ դրանք մնացել են այն երկրների սահմաններից այն կողմ, որով պարփակված են: Բայց դրանից առաջ մենք պետք է իրավական հիմքերը հասկանանք՝ այդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե՞ դա իրավական հիմք ունի»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ իրենք լրջորեն դիտարկել են այդ հարցերը: «Պարզապես մենք չենք ուզում որևէ քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ կառավարությունը հստակ, միլիմետրի ճշտությամբ գիտի, թե ՀՀ սահմանը որտեղով է անցնում, մնացածը բանակցությունների թեմա է:

«Մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք: Կան խնդիրներ, որոնք մենք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց նաև ինչ-որ առումով որոշ չափով հասցրել ենք լուծել և կլուծենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատկերացնում են բոլոր բարդությունները տեղերով, թե որտեղ քանի մետր, միլիմետր, կիլոմետր խնդիր կա, և բոլոր այդ խնդիրները կառավարությունը համարում է լուծելի:

Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն շատ կառուցողական է տրամադրված, ուզում է գնալ լուծումների, չի ուզում հարցերը մտցնել փակուղի: «Մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրար շահերը հաշվի առնելով, նաև շատ իրողություններ հաշվի առնելով, տարածաշրջանի և միջազգային իրավունքի նրբությունները հաշվի անելով՝ պատրաստ ենք գնալ լուծումների և ցույց են տվել, որ մենք գնում ենք լուծումների: Բայց մեր կոչն է նաև, որ մեր այդ գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն

Պակիստանի բանակը բարձրացնում է մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ ռազմական լարվածության ֆոնին

Քաղաքացու օրն այս տարի կնշվի ապրիլի 26-ին

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 4.1 տոկոսով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

Հնդկաստանը կտրուկ չի կանգնեցնի Ինդոսի հոսքը դեպի Պակիստան. The Tribune

Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս