Ըստ Շոյգուի՝ ամերիկյան ռմբակոծիչները մարզում են Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու գործողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ օդուժին պատկանող Global Thunder 10 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի սահմանի մոտակայքում, մարզել են Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու գործողությունը միաժամանակ արևմտյան և արևելյան ուղղություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգհեի հետ բանակցությունների ընթացքում: Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շոյգուի խոսքով՝ ռուսաստանյան զինվորականներն արձանագրել են, որ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ նկատելիորեն ակտիվացել են:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի շատ է, քան նախորդ նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նվազագույն հեռավորությունը մեր պետական սահմանից կազմել է 20 կմ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին խոսել էր Սև ծովում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների զինված ուժերի չպլանավորված զորավարժությունների մասին՝ ասելով, որ թեև դա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար, բայց, այդուհանդերձ, դրանց ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ՝ իրավիճակը ավելի չսրելու համար:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ