Միջազգային

Բելառուսում գտնվող փախստականներին կտրամադրվի հումանիտար օգնություն

1 րոպեի ընթերցում

Բելառուսում գտնվող փախստականներին կտրամադրվի հումանիտար օգնություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփելով Գրոդնոյի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն, ինչպես նաև հիվանդանոցներ կատարած այցի նախնական արդյունքները՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն նշել է, որ նոյեմբերի 25-ին Բելառուս կուղարկվի հումանիտար բեռ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Բելտա»-ն:

Նշվում է, որ այն հիմնականում լինելու է բժշկական օգնություն՝ սարքավորումներ, բժշկական պարագաներ, դեղամիջոց:

Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ԵՄ ներգաղթյալների հոսքի ավելացում նկատվում է 2021 թվականի մայիսից: Ամենաբարդ իրավիճակը Լեհաստանում, Լատվիայում և Լիտվայում է։ Միգրանտները Բելառուսի տարածքով փորձում են հասնել այդ երկրներ: Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվում են հազարավոր միգրանտներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում