Տեղատարափ անձրեւներից ավելի քան 40 մարդ Է զոհվել Հնդկաստանի արեւելքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 41 մարդ Է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Նոյեմբերի22-ին այդ մասին հաղորդել Է The Times of India թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեղատարփները, որռոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խախտել են բնականոն կյանքը Ռայալասիմայի եւ Նելորեի օկրուգներում, որտեղ ջրի տակ Է անցել 1 316 գյուղ:

Հեղեղումներն արտաքին աշխարհից կտրել են Թիրուփաթի քաղաքը, որի հետ ընդհատվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կամուրջերը քանդվելու պատճառով: Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում տուժած շրջաններում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ եւ տարերային աղետների դեմ պայքարի ծառայությունները:

Անդհրա Փրադեշի նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների ընտանիքներին 500 հազարական ռուփի (շուրջ 6,7 հազար դոլար) վճարելու մասին: Օդերեւութաբանների տվյալներով՝ հոկտեմբերի 1-ից ի վեր եւ մինչեւ այժմ նահանգում տեղացել են ավելի քան 518 միլիմետր անձեւներ, ինչը 68 տոկոսով ավելի Է այդ ժամանակմիջոցի միջին մակարդակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է. Նիկոլ Փաշինյան