Միջազգային

Ռուսաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունը Սիրիայում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը Ռուսաստան այցի ընթացքում իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կլինի նոյեմբերի 20-23-ը: «Բանակցությունների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ակտուալ ասպեկտների շրջանակում՝ շեշտադրելով իրադրությունը հենց Լիբանանում: Նախատեսվում է զգալի ուշադրություն հատկացնել Սիրիայում և դրա շուրջ իրադրությանը, այդ թվում և սիրիացի փախստականների վերադարձի խնդրին: Քննարկվելու է մերձավորարևելյան խաղաղ կարգավորման թեման»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում