ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ»-ը հանձնարարել է կրկնապատվաստման եւ հիվանդությունից հետո ներարկման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը պետք Է օգտագործել կրկնակի պատվաստման կամ հիվանդությունը տանելուց հետո սկզբնական իմունացման դեպքում. նման փոփոխությունները ՌԴ առողջապահության նախարարությունը մտցրել Է կորոնավիրուսի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ժամանակավոր մեթոդական հանձնարարականների նոյեմբերի 18-ին հրապարակված 13-րդ տարբերակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի օգտագործումը նպատակահարմար Է COVID-19-ի համավարակի պայմաններում առաջնային պատվաստումից վեց ամիս անց կրկնակի պատվաստման համար կամ հիվանդությունը տանելուց վեց ամիս անց 18-ից բարձր տարիքի անձանց առաջնային պատվաստման համար»,-հետեւում Է նախարարության կայքում զետեղված ժամանակավոր հանձնարարականների նոր տարբերակից:

Ավելի վաղ «Սպուտնիկ Լայթ»-ը հատկապես կրկնակի պատվաստման համար օգտագործելու անհրաժեշտության մասին հայտարարել Էր ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը պետք Է կիրառվի կրկնակի պատվաստման համար: Մենք տեսնում ենք, որ իմունիտետը, որը ձեւավորվում Է, ավելի որակյալ Է երկփուլ պատվաստումից հետո, եւ դա սկզբունքորեն կարեւոր Է, որպեսզի պահպանվի առողջությունը»,-ասել Է նա:

Դրա հետ մեկտեղ նոյեմբերի սկզբին պատրաստուկի պահանջարկի մեծանալու ֆոնին առողջապահության նախարարությունը դրա լրացուցիչ մատակարարումներ Է կազմակերպել Ռուսաստանի տարածաշրջաններում:

«Սպուտնիկ Լայթ»-ը «Սպուտնիկ V» պատվաստանյութի (ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա) առաջին բաղադրիչն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով