Իրաքի օդուժն ԻՊ-ի հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում գտնվող Դիյալայի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Նոյեմբերի 18-ին այդ մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետախուզական գործողության կատարման ժամանակ Իրաքի ռազմաօդայն ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի հինգ զինյալների, որոնք մտադրվել Էին դիվերսիա կատարել: Ահաբեկիչները պլանավորել Էին հարձակվել արեւելյան նահանգում Միացյալ օպերատիվ հրամանատարության շտաբի ստորաբաժանումների վրա: Ավելի վաղ իրաքցի ուժայինները կալանավորել են ԻՊ-ի «Ալ Ֆարուք» բջջի հրամանատարներց մեկին: Նշվում Է, որ «Ալ Ֆարուքի» զինյալները յոթ տանկ են հրկիզել Էլ Մահմուդիա եւ Էլ Հասվա բնակավայրերը միացնող ճանապարհին, ինչպես նաեւ կազմակերպել պայթյուն, որի հետեւանքով զոհվել Է չորս խաղաղ բնակիչ:

Վերջին ժամանակներս Իրաքի տարբեր նահանգներում հաճախացել են հարձակումները, որոնց հետեւում կանգնած են ԻՊ-ի զնյալները: Երկրի ուժային կառույցներն արդեն մի շարք գործողություններ են իրականացրել ծայրահեղականների դեմ, սակայն նրանք նախկինի պես շարունակում են կատարել իրենց հարձակումները, որոնց զոհեր են դառնում իրավակարգի մարմինների աշխատակիցներ եւ զինծառայողներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին