Պաշտոնական

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ. վարչապետը՝ Եվրոպական խորհրդի նախագահին

1 րոպեի ընթերցում

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ. վարչապետը՝ Եվրոպական խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում։ Այն տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում