ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը պատրաստ Է Ռուսաստանի հետ երկարաժամետ համաձայնագիր կնքելու համակողմանի համագործակցության շուրջը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ հասցնելու երկու երկրների միջեւ երկարաժամետ եւ համակողմանի համագործակցության շուրջը փաստաթուղթը»,- մեջբերում Է Իրանի նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը:
Ռայիսին նաեւ հայտարարել Է, որ Թեհրանը ողջունում Է Հարավային Կովկասի իրադրության կարգավորման՝ Ռուսաստանի նախաձեռնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: