Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական եւ հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կարծիքների լիակատար եւ խորը փոխանակում են կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ եւ հիմնարար խնդիրների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերի շուրջը»,- նշում Է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել Է 08:46-ին (Երեւանի ժամանակով 04՛:46-ին):

Առաջին կեսը տեւել Է շուջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել Է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) եւ տեւել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ երկու ղեկավարների բանակցությունները տեւել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն Է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ