Միջազգային

Գերմանիայում քովիդի տարածման հիմնական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 300 դեպքը 100 հազարի հաշվով

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում քովիդի տարածման հիմնական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 300 դեպքը 100 հազարի հաշվով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 300 դեպքի նշագիծը 100 հազար մարդու հաշվով: Նոյեմբերի 15-ին այդ մասին հաղորդել Է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 15-ին այդ ցուցանիշը կազմել Է 303: Նախօրյակին այն հասել Էր 289 մեծության, մեկ շաբաթ առաջ՝ 201,1-ի, իսկ մեկ ամիս առաջ՝ 68,7-ի: Անցած օրը Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել Է 23 607-ով:

Կորոնավիրուսային վարակի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում մահացել 43 հիվանդ: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրա ցուցանիշը մինչեւ հիմա եղել Է հիմնական չափանիշը սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբաղվածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում