Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում Է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը միգրանտների խնդրի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Մենք Լատվիայի և, հատկապես, Լիտվայի հետ քննարկում ենք, թե արդյոք պետք չէ գործարկել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը»,- ասել է Մորավեցկին РАР գործակալությանը տված հարցազրույցում:

Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորություն, եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը կարծում է, որ առկա է նրա անվտանգության սպառնալիք:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ լեհական սահմանապահ ծառայությունը սահմանի բելառուսական կողմում նկատել է Լեհաստանի տարածք միգրանտների զանգվածային ճեղքման նախապատրաստման նշաններ: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է կիրակի Twitter-ում։

Հայերեն Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ