Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ օգնելով գտնել մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը առնչվող շատ հարցերի պատասխաններ, որոնք փնտրում են նաև Նիդեռլանդներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը՝ ելույթ ունենալով իբրև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հետպատերազմյան մարտահրավերներ. քաղաքական, իրավական, տնտեսական և հումանիտար ասպեկտներ» խորագրով անվտանգային ֆորումի պատվավոր հյուր:

Դեսպանի գնահատմամբ՝ Հայաստանը որոշակի առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում, սակայն հետպատերազմյան շրջանում տեղի են ունեցել քաղաքական շփոթ առաջացնող իրադարձություններ:

«Առաջացել էր որոշակի խառնաշփոթ, և մենք բոլորս դրան արձագանքել ենք, իմ գործընկերները դիտարկում էին ամենատարբեր զարգացումներ: Մենք հանդիպում ենք ունեցել վարչապետին կից գլխավոր շտաբի ղեկավարի հետ: Բոլորս հասկանում ենք, որ պատերազմ է եղել, շատ էմոցիոնալ, լուրջ իրավիճակ է տիրում, և «օդափոխման», այսինքն՝ երկրին նոր շունչ տալու կարիք կա: Մենք՝ հոլանդական կառավարությունը, պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որպեսզի բարեփոխումները տեղի ունենան, որպեսզի կարողանանք առաջ մղել ժողովրդավարությունը, օգնենք Հայաստանին և փորձենք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց պատասխանները մենք էլ ենք փնտրում», - նշեց Նիկո Սխերմերսը:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերին՝ դեսպան Նիկո Սխերմերսը կարծիք հայտնեց, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ փոքր տնտեսական առումով բավական փոքր պետություններ են համագործակցության համար, այդ իսկ պատճառով եվրոպական երկրների հնարավորությունները սահմանափակված են մեր տարածաշրջանի երկրների հետ լիարժեք հարաբերություններ զարգացնելու առումով:

«Հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ ինչ-որ չափով սահմանափակ է, և պետք է ընդունել, որ Բրյուսելում, Եվրոպայում հետաքրքրությունը ավելի մեծ է ավելի խոշոր տնտեսություններ ունեցող երկրների նկատմամբ», - մեկնաբանեց դեսպանը:

Այդուհանդերձ, Նիդեռլանդները և Հայաստանը, ըստ բանախոսի, մի շարք բնագավառներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, ՏՏ-ի, զբոսաշրջության, ժողովրդավարության զարգացման ոլորտներում համագործակցելու մեծ ներուժ ունեն:

«Երևի թե գիտեք, որ Նիդեռլանդները իր գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվությամբ երկրորդն է աշխարհում, և կարծում եմ, որ Հայաստանը նույնպես ունի առաջարկելու շատ բան այս ոլորտում, և պետք է ամեն ջանք գործադրել այդ ներուժը առավելագույնի հասցնելու համար», - ասաց Նիդեռլանդների դեսպանը:

Արամ Սարգսյան

Հայերեն Türkçe

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել