Միջազգային

Ռուսաստանն ավելի քան 1 միլիոն կորոնավիրուսի թեստեր է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ավելի քան 1 միլիոն կորոնավիրուսի թեստեր է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու Է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ Է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին:

Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,-Միշուստինն ասել Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում:

Նա նաեւ նշել Է միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը կորոնավիրուսով հիվանդացության շղթան ընդհատելու համար:

«Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն Է: Ռուսաստանում մենք այդ հարցերին ամենալուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաեւ Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել Է Ռուսաստանի վարչապետը:

Նա նաեւ հավելել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում