Միջազգային

Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Հանդիպումը տեղի է ունենում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանդիպման օրակարգում միջազգային, տարածաշրջանային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր են: Երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում