Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068005.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից: Միջոցառման կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանձնարարականներ է տվել Արտաքին գործերի նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին, Արտակարգ իրավիճակների նախարարին, Պաշտպանության նախարարին, Առողջապահության նախարարին, Պետական պահպանության ծառայության պետին, Ոստիկանության պետին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին և Ֆինանսների նախարարին: