Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ՄԽ համանախագահների հովանու ներքո. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը ամրապնդելու կողմերի միջև երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հայերեն English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան