Պոլիտեխնիկը 44-օրյա պատերազմի մասնակիցների համար «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով ձեռներեցության դասընթացներ է կազմակերպում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կմեկնարկի «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով անվճար դասընթացների շարք պատերազմի մասնակիցների համար։

«Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀԱՊՀ-ից:

«Սույն թվականի նոյեմբերի 22-ից 26-ը ՀԱՊՀ-ում կմեկնարկեն «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով դասընթացները՝ նախատեսված 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից տուժած, Արցախից եկած ուսանողների, բռնի տեղահանվածների և այլ ներգաղթյալների համար: Այլ հետաքրքրված անձիք ևս կարող են գրանցվել և մասնակցել: Ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և մարտահրավերներին արձագանքում է Ձեռնարկատիրական կրթությունը, որն ուղղված է ստեղծագործական և նորարարական հմտությունների բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում», - հայտնեցին համալսարանից:

Վերջին մեկ տարվա ընթացքում 44-օրյա պատերազմի հետևանքով առավել խորացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները ծառացել են ոչ միայն հայաստանաբնակ հայերի, այլ նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առջև: Արցախահայությունն ապրում է դժվար ժամանակներ, և ի աջակցություն վերջիններիս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքը: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելի կառուցման ժամանակակից գործիքներին։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, բիզնես մոդելի կառուցման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով:

Հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով և գրանցվել:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում