NASA-ն տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնելու ծրագիրը հետաձգել է մինչև 2025 թվականը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնելու իր ծրագիրը, որը հայտնի է «Արտեմիդա» անունով, հետաձգել է մինչև 2025 թվականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է NASA-ի տնօրեն Բիլ Նելսոնը:

Նա նշել է, որ 2024 թվականին մարդկանց Լուսնի վրա վայրէջք կատարելու նպատակը, որը սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեխնիկապես իրագործելի չի եղել:

Ծրագրի ձգձգումը Նիլսոնը պայմանավորել է նաև Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության կողմից ներկայացված դատական հայցով՝ ընդդեմ NASA-ի կողմից որպես գործընկեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ընտրելու: SpaceX-ը ապրիլին շահել էր 2.9 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիրը, որի միջոցով պետք է մշակվեր Լուսնի վրա վայրէջքի մոդուլը: Նոյեմբերի վերջին դատարանը մերժել էր Blue Origin-ի ներկայացրած հայցը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում