ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն անթույլատրելի է համարել իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ փախստականների խմբերը հայտնվել են «անելանելի դրության մեջ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«Ես կեչ եմ անում ներգրավված պետություններին ձեռնարկել հրատապ քայլեր դեէսկալացիայի ու այս անթույլատրելի իրավիճակի կարգավորման նպատակով՝ համաձայն մարդու իրավունքների ու փախստականների իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտականությունների»,- ասել է Բաչելետը: Նա ընդգծել է, որ երկու երկրների վերաբերմունքը, որը մեծամասամբ կենտրոնացած է խնդրի անվտանգային ու քաղաքական կողմերի վրա, այդ թվում և զորքերի տեղակայումն ու հնչեցվող հռետորաբանությունը, կարող է խորացնել միգրանտների խոցելիությունն ու ռիսկերը, որոնց նրանք բախվում են:

«Իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ պաշտպանելու բոլոր նրանց կյանքն ու արժանապատվությունը, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել նրանց ընդհանուր սահմանին»,- հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը:

Հայերեն Русский

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում