ԲՏԱ նախարարությունը սկսում է տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության 200 մլն դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային և կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել Հայաստանում ոլորտի առկա ներուժը և աջակցել ընկերությունների առաջխաղացմանը։

«Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու այն մտահղացումները, որոնք ուղղված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը:

Անցումային բաղադրիչ (մինչև 20 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող գործառնական նախատիպերի, ծառայությունների, պրոդուկտների մշակմանն ու արդիականացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու շարունակական բնույթ ունեցող այն ծրագրերը, որոնք ունեն առևտրայնացման ներուժ, միտված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը, ինչպես նաև նպաստում են ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը։

Կայացած ընկերությունների դրամաշնորհ բաղադրիչ (մինչև 50 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության բնագավառում առավել հավակնոտ ծրագրի իրականացմանը, որը, ունենալով առևտրայնացման մեծ ներուժ և կրելով կայուն զարգացման բնույթ, էապես կնպաստի ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը (ներառյալ ոլորտային որոշակի ենթակառուցվածքների ստեղծում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 200 (երկու հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասներն՝ այստեղ։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա