Գերմանիայում հակառեկորդ Է սահմանվել  կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թվով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 39 676-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ընթաքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ-ի) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 5-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 37 120 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 4 844 054 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում մեկ օրում մահացել Է 236 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում մահացու վախճանների ընդհանուր թիվը Գերմանիայում հասել Է 96 963-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը ներկայումս կազմում Է 232,1:

Նոյեմբերի 9-ին այն հասել Էր 213,7 մեծության, նոյեմբերի 8-ին՝ 201,1-ի, նոյեմբերի 7-ին՝ 191,5-ի: Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչեւ հիմա եղել Է հիմնական չափանիշը Գերմաիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբղավածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը: Անցյալ շաբաթ ԳԴՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերանիայում համավարակի չորրորդ ալիքն Է, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ, «չպատվաստվածների համավարակ» Է: Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ