Քաղաքականություն

Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական՝ 11-րդ անգամ չընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե կուզեր, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին, քանի որ հարցեր ունի նրան։

«Ճիշտ է, հանրահավաքներում կարելի է տեսակետներ ասել, բայց հանձնաժողովի նիստերը հանձնաժողովի նիստ են ու պարտադիր պահանջներ են թելադրում»,-ասաց նա: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված նոյեմբերի 8-ի հանրահավաքում շատ վտանգավոր թեզ է լսել՝ բարիկադների մասին: «Ընտրություններից հետո բարիկադներ չկան, կան քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներ, որոնցից մեկը նաև այս հանձնաժողովի նիստերն են»,-հայտարարեց Քոչարյանը:

Հայերեն

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում

Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Պակիստանը դադարեցրել կրակը

Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը. ԱԺ փոխնախագահն հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանի՝ ազգային փոքրամասնությունների պատգամավորների

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բրիտանական ուժեր տեղակայելու հարցի քննարկման մասին

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը պարզաբանում է ակնկալում քաղաքապետարանից կառույցի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ