Միջազգային

Բելառուսում հայտնել են լեհական կողմից սահմանին կրակոցների մասին

1 րոպեի ընթերցում

Բելառուսում հայտնել են լեհական կողմից սահմանին կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանային տարածքում կրակոցներ են լսվում լեհական կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիչկովսկին այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Կրակոցները լսվում են լեհական կողմից»,- ասել է Բիչկովսկին՝ մեկնաբանելով բելառուսա-լեհական սահմանին կրակոցների մասին մամուլի տեղեկությունները։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքից մի քանի հազար միգրանտներ փորձել են հատել բելառուսա-լեհական սահմանը։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի հետ սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը ծայրահեղ լարված է։ Փախստականները գտնվում են լեհական պատնեշների առջև, նրանք բազմիցս փորձել են լեհական կողմին հայտնել, որ լքել են իրենց երկրները, քանի որ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Ըստ սահմանային կոմիտեի՝ արցունքաբեր գազ է կիրառվել այդ մարդկանց ուղղությամբ, և ի պատասխան դրա՝ փախստականներից ոմանք ավելի վճռական գործողությունների են դիմել և սկսել են քանդել լեհական պատնեշները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում