Քուվեյթի կառավարությունը հրաժարականի խնդրագիր է տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի կառավարությունը՝ շեյխ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ հրաժարականի խնդրագիր Է տվել երկրի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել Է տեղական Al Qabas թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարության նիստն ավարտվեց մի քանի րոպե առաջ: Նախարարները որոշում ընդունեցին հրաժարականի խնդրագիր տալ երկրի ամբողջ քաղաքական ղեկավարությանը»,- մեջբերում Է հրատարակությունը աղբյուրի խոսքը: Իշխանության գործադիր մարմնի որոշման պատճառների մասին չի հաղորդվում:

Մինչդեռ հրաժարականի խնդրագիրն ընդունվել Է խորհրդարանի եւ նախարարների կաբինետի, այսինքն՝ այսպես կոչված երիտասարդ եւ ծեր ընտրախվի միջեւ հարաբերություններում շարունակվող ճգնաժամի ֆոնին: Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 50-տեղանոց Ազգային ժողովի (խորհրդարանի) կազմը նորացվել Է 60 տոկոսով: Արդեն հունվարին խորհրդարանական հարցապնդմանը համապատասխան , որը պատշպանել են 30 պատգամավորներ, որոշում Է ընդունվել վարչապետ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահին Ազգային ժողով կանչելու մասին, պատգամավորները նրան մեղադրել են նախարարական պաշտոնների համար ոչ որակյալ եւ մասամբ պրովոկացիոն անձանց ընտրելու մեջ:

Հունվարի 13-ին նախարարների կաբինետը հրաժարական Է տվել՝ չհասցնելով աշխատել անգամ մեկ ամիս, իսկ մարտի 2-ին Էմիրի հրամանագրով կազմվել Է նոր կառավարություն:

Բացի դրանից, ապրիլին 22 պատգամավորներն առաջադրել են խորհրդարանի գործող նախագահ Մարզուք Ալի ալ Ղանիմին պաշտոնից հեռացնելու հարցապնդում այն բանի հիման վրա, որ նա, նրանց խոսքով՝ խախտել Է Սահմանադրությունը՝ վարչապետին տրամադրելով անձեռնմխելիություն եւ դրանով իսկ հնարավորություն խուսափեու դատախազության պահանջով հարաքննություններց: Խորհրդարանականների հարացապնդումը մերժվել Է Ազգային ժողովի անդամենրի ձայների մեծամասնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ