Միջազգային

Հայաստանի զորախումբը Թաթարստանում մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի զորախումբը Թաթարստանում մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը:

Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները:

Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորմանը և անցկացմանն առնչվող հարցեր, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքներ: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում