Միջազգային

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողով սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, տաջիկ հինգ զինվորական քարեր են նետել ղրղզստանցու ավտոմեքենայի վրա և փորձել են նաև նրան ձերբակալել, սակայն վերջինիս հաջողվել է հեռանալ:

Նշվում է, որ սահմանապահը չի տուժել, սակայն կոտրվել են մեքենայի ապակիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում