Կարեն Անդրեասյանը ՌԴ և Բելառուսի պատվիրակությունների հետ քննարկել է նոտարական ոլորտի խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկին, Բելառուսի նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ելենա Մոսկալին, ինչպես նաև ՌԴ և Բելառուսի մի շարք քաղաքների նոտարական պալատների նախագահներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ՌԴ և Բելառուսի նոտարները Հայաստանում են՝ նոյեմբերի 6-ին հայ գործընկերների հետ կայանալիք նիստին մասնակցելու նպատակով՝ քննարկելու համար նոտարական ոլորտում վերջին երկու տարիների օրենսդրական փոփոխություններն ու իրավակիրառ պրակտիկան։

«Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել նոտարների գործունեությունը, ընդգծել, որ ԱՊՀ տարածքում ստեղծված նոտարական հարթակները, ինչպես նաև նոտարական կառույցների գործակցության յուրաքանչյուր քայլ նոր որակ են հաղորդում մեր երկրների իրավական համագործակցության ոլորտում ձեռքբերումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես՝ նոտարների և քաղաքացիների կողմից բարձրացվող այն հարցին, որ գործընկեր երկրներում, Հայաստանում կատարված նոտարական թարգմանությունների վավերացումները, հաճախ, չեն ընդունվում, կամ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում Հայաստանի քաղաքացիների համար՝ առաջարկելով շաբաթ օրը կայանալիք համատեղ նիստում քննարկման առարկա դարձնել նաև այս հարցն ու գտնել դրա լուծման ճանապարհը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն