Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքին

3 րոպեի ընթերցում

Մջգ-6 Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Axios-ը:

2018 թվականի վերջին ԱՄՆ-ի Սենատը հավանություն Էր տվել Եմենի ռազմական հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալամանին լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության համար պատասխանատվության վերաբերյալ բանաձեւին:

Այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վետո Է դրել Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու բանաձեւին եւ շարունակել Է նրան զենք վաճառել նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել Հաշքաջիի սպանությանը գահաժառանգ արքայազնի մասնակցության մասին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարին նշել Է, որ Բայդենը հստակ հասկանալ Է տվել, որ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը պետք Է արտահայտի ամերիկյան արժեքները: Նա հավելել Է, որ Վաշինգտոնը հայտարարել Է «Սաուդյան Արաբիայի կողմից արտերկրյա սպառնալիքներին եւ ակտիվիստների, այլախոհների եւ լրագրողների վրա հարձակումներին վերջ դնելու» անհրաժեշտության մասին, եւ որ ԱՄՆ-ը չի հանդուրժի դա:

Այդ նույն ամսին Բայդենը պաշտոնապես դադարեցրեց Եմենում Սաուդյան Արաբիայի հարձակումներին ցուցաբերվող աջակցությունը: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը շարունակում Է Էր Ռիադը դիտարկել որպես տարածաշրջանում կարեւոր դաշնակից:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում Է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսիթ ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում Է Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA