Ավելի քան 40 երկրներ պարտավորություն են ստանձնել՝ կրճատել ածխի օգտագործումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 40 երկրներ կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի (COP26) ընթացքում հռչակագիր են ստորագրել նոր ածխաԷլեկտրակայանների ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ գոյություն ունեցող կայանները փակելու վերաբերյալ՝ զարգացած երկրներում 2030-ական թվականներին, զարգացող երկրներում՝ 2040-ական թվականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորագրող երկրների թվի մեջ մտնում են ածխի այնպիսի խոշոր սպառողներ, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան եւ Չիլին: Միեւնույն ժամանակ համաձայնագրին դեռ չեն մասնակցում ածխի խոշորագույն սպառողները՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ավստրալիան, վկայում Է խորհրդաժողովի կայքում զետեղված տեղեկատվությունը:

Համաձայնագիրը վերաբերում Է այն ածխաԷլեկտրակայաններին, որոնցում չեն կիրառվում ածխաթթու գազի արտանետումները հավաքող տեխնոլոգիաներ:

Մեծ Բրիտանիան՝ խորհրդաժողովն ընդունող երկիրը, ածխի օգտագործումը կրճատելու հարցը կենտրոնականներից մեկն Է դարձրել խորհրդաժողովին նախապատրաստվելու ընթացքում: Ածխի այրումը համարվում Է ջերմոցային գազերի կարեւորագույն աղբյուրն աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ