Քաղաքականություն

Մեղրիում «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համատեղ հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Մեղրիում «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համատեղ հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի Մեղրի համայնքում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ու Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն համատեղ հուշագիր են ստորագրել կառավարման 5 տարիները միմյանց միջև բաշխելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության՝ Մեղրիի քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը:

«Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ՝ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկրորդ փուլը՝ 2 տարի և 6 ամիս ժամկետով, «Ազատական» կուսակցությունը՝ ի դեմս պարոն Անդրեասյանի կամ նրանց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում