Միջազգային

105 տարեկանում մահացել է ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերանը

1 րոպեի ընթերցում

105 տարեկանում մահացել է ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայում մահացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերան Տիմոֆեյ Մարզոևը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն՝ ավելացնելով, որ Մարզոևը 105 տարեկան էր։

«Այսօր կյանքից հեռացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Տիմոֆեյ Մարզոևը։Այս տարվա գարնանը մենք շնորհավորեցինք Տիմոֆեյ Գեորգիևիչին 105-րդ տարեդարձի կապակցությամբ, հանձնեցինք Ռուսաստանի ռեկորդների գրքի վկայականը՝ որպես երկրի ամենատարեց վետերան, լսեցինքռազմաճակատի մասին նրապատմությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարզոևը մասնակցել է Կովկասի ազատագրմանը, կռվել է Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում։ Հաղթանակը դիմավորել է Ավստրիայում։Նա պարգևատրվել է Հայրենական պատերազմի2-րդաստիճանի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար», «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում